Մեր մասին"ԱՄՏԵՔ"-ը հիմնադրվել է 2009 թ-ին և այս կարճ ժամանակահատվածում հասցրել է ձեռք բերել ոչ միայն կայուն գործընկերներ և մատուցվող ծառայություններից բավարարված հաճախորդներ, այլ նաև վաստակել է որակյալ, յուրօրինակ և անկրկնելի լուծումներով ծառայություններ մատուցող վստահելի կառույցի համբավ: "ԱՄՏԵՔ"-ն առաջարկում է մեր իրականությունում արդեն անհրաժեշտություն դարձած ծառայությունների ընդարձակ ցանկ` լազերային փորագրության, տպագրական, պլոտտերային, պլաստիկի ճկման, էպոքսիդային, համակարգչային դիզայնի բազմաբովանդակ ծառայություններ: "ԱՄՏԵՔ"-ի բարձրակարգ մասնագետները` մեր բարձր ճշգրտություն և արտադրողականություն ունեցող ժամանակակից սարքավորումներով կարող են իրականացնել պրակտիկորեն յուրաքանչյուր նախագիծ անհամեմատ արագ, որակյալ և մատչելի գներով: "ԱՄՏԵՔ"-ի ի սկզբանե որդեգրած ռազմավարության շնորհիվ մեր աշխարհահռչակ ինովացիոն բրենդների սարքավորումներն ու տեխնոլոգիաներն անընդհատ նորացվում և ավելացվում են` ընդլայնելով նաև մատուցվող ծառայությունների ցանկն ու բովանդակությունը: Համատեղելով այս ամենը` մենք յուրաքանչյուր հաճախորդի ամենաքմահաճ պատվերն անգամ կատարում ենք մանրակրկիտորեն, ինքնատիպ լուծումներով և ամենակարևորը` պահպանում ենք յուրաքանչյուր պատվերի յուրօրինակությունը: Արդյունքում սպառողը ստանում է անթերի վերջնարդյունք, անկախ այն բանից, թե նա ով է. անհատ, որը ցանկանում է ինքնատիպ դարձնել իր ընծան, թե կազմակերպություն, որը ջանում է առավել նորաձև, 21-րդ դարին համահունչ ու ներդաշնակ դարձնել իր կառույցը:
|
|
Ծառայություններ
ԱՄՏԵՔ-ն այս պահին առաջարկում է հետևյալ ծառայությունները. լազերային փորագրության, գրագրման և կտրման, սուբլիմացիոն և ջերմատպագրական, պլոտտերային, պլաստիկի ճկման, էպոքսիդային, համակարգչային գրաֆիկայի ծառայություններ: ԱՄՏԵՔ-ի որդեգրած ռազմավարության շնորհիվ մեր սարքերն ու տեխնոլոգիաներն անընդհատ նորացվում և ավելացվում են` ընդլայնելով մեր ծառայությունների ցանկն ու բովանդակությունը: ... |
Ապրանքներ
ԱՄՏԵՔ-ը ստեղծման առաջին իսկ օրվանից հիմնական ուշադրությունը դարձնում է սեփական արտադրության ապրանքների արտադրման և սպառման վրա, ինչը հնարավորություն է տալիս սպառողներին ունենալ գնային տեսանկյունից բավականին մատչելի, որակյալ և ինքնատիպ ապրանքներ: Այսինքն, Դուք պրակտիկորեն կարող եք պատվիրել և ձեռք բերել այն ամենը, ինչը Դուք կարող եք երևակայել` կարճ ժամկետներում և մատչելի գնով: ... |
Նորություններ
01.03.2011 Նոր ապրանքներ. նոր փազլներ` շրջանակով և տակդիրով, 13X18 (40կտոր), 20X27 (20կտոր), 20X27 (99կտոր), 27X40 (130կտոր) և սրտաձև 19X20 (27կտոր), ֆոտոբյուրեղ, ուղիղ տպման համար ապակյա ֆոտոշրջանակներ, դիպլոմների և սերտիֆիկատների շրջանակներ, նոր փայտե գրչատուփեր, տպագրական մագնիսներ: Նոր ծառայություններ. հատուկ ներկերով ուղիղ/անմիջական տպում յուրաքանչյուր մակերևույթի վրա. կերամիկա, ապակի, մետաղ, օրգանական ապակի, փայտ, քար, պլաստիկ և այլն: ... |